Թուրքիայի ոստիկանությունը մայիսի 1-ին ջրցան մեքենաներ ու արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարներին ցրելու համար։

Ինչպես հայտնում է Ազատություն ռադիոկայանը, ցուցարարները  հրապարակում փորձել են նախագահ Էրդողանի դեմ բողոքի ակցիա կազմակերպել։ Ցուցարարները նրան մեղադրում են հունիսին կայանալիք ընտրությունների նախօրեին ճնշումներ գործադրելու  մեջ։

Ոստիկանները ցուցարարներին թույլ չեն տվել անցնել հրապարակ, ինչի հետեւանքով բախումներ են սկսվել։ Ցուցարարները նրանց վրա քարեր են նետել, իսկ ոստիկանները, դրան ի պատասխան, ջրցան մեքենաներ եւ արցունքաբեր գազ են կիրառել։

Ինչպես գրում է «Ռոսբալտ»-ը, ձերբակալվել է 203 մարդ, 24 հոգի էլ վիրավորվել է։