Մյունխենում մեկնարկել է հրաձգության աշխարհի 50-րդ առաջնությունը: Հայաստանի մարզիկները կրակագիծ դուրս կգան վաղը` հուլիսի 31-ին:
Առավոտյան կայանալիք ատրճանակով, 50 մետրից մրցումներին կմասնակցեն Նորայր Բախտամյանը, Նորայր Առաքելյանը եւ Անդրանիկ Փիլոսյանը:
Այս մրցաձեւում հայտավորված է 120 մասնակից: Նախկինի նման, հաղթողի գլխավոր հավակնորդները Չինաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Գերմանիայի հավաքականներն են:




























