Հանրապետության տարածքում մայիսի 3-ին շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին սպասվում են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ. արագությամբ: Քամին` հարավ-արեւմտյան` 5-10 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի։
«Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am-ին հայտնում են, թե Երեւանում մայիսի 3-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ. արագությամբ: Գիշերը մայրաքաղաքում կլինի +8+10, վաղը ցերեկը՝ +24+26 աստիճան։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ +1+6, ցերեկը՝ +15+20,
Կոտայքում՝ գիշերը՝ +1+6, ցերեկը՝ +15+20,
Գեղարքունիքում՝ գիշերը՝ +1+6, ցերեկը՝ +15+20,
Լոռիում՝ գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +20+23,
Տավուշում՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +21+24,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +1+6, ցերեկը՝ +15+20,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +22+24,
Արարատում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +24+26,
Արմավիրում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +24+26,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +1+6, ցերեկը՝ +15+20,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +24+26,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +25+30,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +21+24,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +20+23:





























