Իտալիայի ափամերձ պահպանության ծառայության նավերը մայիսի 2-ին Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի երկրներից ժամանած 3.427 ներգաղթյալի են փրկել, որոնք երեք նավերով փորձել են իտալական ափ հասնել:

Ըստ Ինտերֆաքսի, մայիսի 2-ին փրկված ներգաղթյալների թիվը ռեկորդային չէ: Ապրիլի կեսերին երկու օրվա ընթացքում ավելի քան 6.500 մարդ է փրկվել: Նրանք փորձում են փրկվել աֆրիկյան երկրներում պատերազմներից եւ Եվրոպա հասնել:

Եվրոպական ափերին պարեկություն սահմանելու եւ փախստականներին փրկելու որոշումն ընդունվել է ապրիլի 23-ին կայացած Եվրամիության գագաթաժողովի ժամանակ: ԵՄ երկրների իշխանությունները նման որոշում էին կայացրել այն բանից հետո, երբ մեկ ամսվա ընթացքում մի քանի նավերի խորտակումն ավելի քան 1.200 միգրանտի կյանք է խլել: