Բարսելոնայում շարունակվող աթլետիկայի Եվրոպայի առաջնությունում այսօր` հուլիսի 30-ի երեկոյան ասպարեզ դուրս կգա Հայաստանի վերջին պատվիրակը: Հեռացատկի մրցաշարին կմասնակցի Արսեն Սարգսյանը, ում լավագույն արդյունքն է 8,02 մետր, իսկ այս տարի ցույց է տվել 7,96 մետր: Հեռացատկի Եվրոպայի առաջնության եւ Եվրոպայի ռեկորդները, որոնք դեռեւս 1986-87թթ. սահմանել է Ռոբերտ Էմիյանը շարունակում են մնալ անգերազանցելի: Եվրոպայի առաջնության ռեկորդը 8,41 մ է, իսկ Եվրոպայի ռեկորդը` 8,86 մ:
Հասանելի է
русский



























