ՖԻԴԵ-ն գրոսմայստերի տիտղոս է շնորհել 24-ամյա բրազիլահայ շախմատիստ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանին:

Տղամարդկանց միջազգային վարպետի կոչում է ստացել կանանց գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը: Նույն օրը Լիլիթի եղբորը` Լեւոն Գալոյանին, շնորհվել է ՖԻԴԵ-ի վարպետի կոչում:

ՖԻԴԵ-ի մրցավար է դարձել Երվանդ Հակոբյանը, հաղորդում է Armchess.am-ը: