Պակիստանի կենտրոնական հատվածում զինված հարձակում են գործել դպրոցի վրա, որի հետեւանքով սպանվել է դպրոցի անվտանգության աշխատակիցը: Այս մասին հաղորդում է տեղի ոստիկանությունը:

Միջադեպը տեղի է ունեցել Դերա Գազի Հան քաղաքում, մայրաքաղաք Իսլամաբադից 500 կմ դեպի հարավ-արեւմուտք:

«Այս պահին մենք չգիտենք հարձակվողների ճշգրիտ թիվը, եւ արդյոք նրանք մինչ այժմ այնտեղ են, թե ոչ: Ոստիկանությունը որոնումներ է սկսել»,-Reuters-ի թղթակցին հայտնել է քաղաքի ոստիկանության աշխատակից Ռամհաթ Ուլահ Հան Նիյազին:

Ոստիկանության տեղեկատվությամբ, հիմա երեխաներն ու ուսուցիչները գտնվում են անվտանգ վայրում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»: