Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության Հայաստան-Վրաստան հանդիպումը կսպասարկի Մակեդոնիայի մրցավարական անձնակազմը` Դիմիտար Մեչկարովսկու գլխավորությամբ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից:

Մեչկարովսկուն կօգնեն Պետրե Կոդովսկի եւ Դուշկո Միլոշեւսկին: 4-րդ պաշտոնյա է նշանակվել Գորան Սպիրկոսկին:

Հիշեցնենք, որ Հայաստան-Վրաստան հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, օգոստոսի 11-ին, ժամը 18:00-ին:

Կանանց աշխարհի առաջնության Հայաստան-Պորտուգալիա հանդիպման մրցավարը կլինի նորվեգացի Անն-Հելեն Օստերվոլդը: Օգնականներ են նշանակվել Վիբեկե Լարսենը եւ Մարիան Բրատեն Վելոն: 4-րդ մրցավարի պարտականությունները կկատարի Քնարիկ Գրիգորյանը` Հայաստանից:

Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը կկայանա օգոստոսի 25-ին, «Միկա» մարզադաշտում, ժամը 18:00-ին: