Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում անցկացված հաշվապահների որակավորման քննության արդյունքները: Համաձայն այդ տվյալների` հրավիրված 18 դիմորդներից քննությանը մասնակցել է 14-ը, որոնցից 10-ին տրվել է որակավորված հաշվապահի վկայական:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից, 2010 թվականի ընթացքում անց է կացվել հաշվապահների որակավորման  15 քննություն, որոնց արդյունքներով մասնակից 217 դիմորդներից 116-ին տրվել է որակավորված հաշվապահի վկայական:

Հայաստանում  հուլիսի 30-ի դրությամբ, 320 հաշվապահ ունի որակավորման վկայական: