Բուլղարիայի նախագահ Գեորգի Պրվանովի հուլիսի 27-ի հրամանագրով՝ Բուլղարիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը պարգեւատրվել է այդ երկրի բարձրագույն պարգեւով՝ Առաջին աստիճանի «Ստարա Պլանինա» շքանշանով:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի ծառայությունից, շքանշանի հանձնման հանդիսավոր արարողությունը կայացել է այսօր` հուլիսի 30-ին, Բուլղարիայի նախագահական նստավայրում:

Արարողությանը ներկա են եղել Պլովդիվում եւ Վառնայում Հայաստանի պատվավոր հյուպատոսներ Եղիազար Ուզունյանը եւ Սարգիս Սարգսյանը, Հայ առաքելական եկեղեցու Բուլղարիայի թեմական խորհրդի ատենապետ Ռուբեն Գրիգորյանը, ԲՀ ԲԺԺ պատգամավորներ, Սոֆիայի համայնքային խորհրդի ներկայացուցիչներ, բուլղարահայ ազգային մարմինների, եկեղեցական խորհրդի կրթամշակութային կազմակերպությունների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ: