McLaren Automotive ավտոընկերությունը հրաժարվում է արտադրել սպորտքարի «զանգվածային» մոդելը։ Այս մասին գրում է The Truth About Cars պարբերականը։
Դրա պատճառներից մեկը ածխապլաստիկ նյութի գինն է, որի պատճառով հնարավոր չէ պատրաստել 100 հազար դոլարից էժան մոդել։ McLaren-ի ներկայացուցիչը հայտնել է, որ ընկերությունը նորից եկամուտով է աշխատում եւ մտադիր չէ ռիսկի տակ մտնել՝ սպորտային մեքենայի մեջ ներդրումներ անելով։
Բացի այդ, հասանելի սպորտային մեքենան բացասական ազդեցություն կունենա ընկերության հեղինակության վրա, որի հաճախորդները ակնկալում են բացառիկ արտադրանք ստանալ։ Այս պահին ամենաէժան մեդելը McLaren 540C-ն է։





























