ԱՄՆ Ազգային վարչությունը ներկայացնող գիտնականների խումբը մի շարք հետաքրքիր հետազոտություններ է անցկացրել՝ պարզելով, որ 2040 թվականին Արկտիկան ամբողջությամբ կազատվի սառույցից: Աշխատանքի շրջանակում մասնագետներն ուշադրությունը կենտրոնացրել են Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի եւ մթնոլորտի վրա:
Ըստ Svopi-ի, մասնագետները նշել են, որ վերջին շրջանում արբանյակները Հյուսիսային բեռեւում ավելի քիչ քանակությամբ սառույց են արձանագրում: Դա վկայում է առաջիկայում մայրցամաքում սառույցի անհետացման մասին:
Սակայն այդ գործընթացը վտանգ չի ներկայացնում, քանի որ, գիտնականների պնդմամբ, նման բան տեղի է ունեցել նաեւ 6.500 տարի առաջ, եւ բոլոր օրգանիզմները կարողացել են կենդանի մնալ:
Նորվեգացի հետազոտողներն իրենց հերթին հանգել են եզրակացության, որ արկտիկական կլիմայի փոփոխությունն ավետում է նոր դարաշրջանի մասին:





























