Փենսիլվանիայի Սասկուեհանա գետում հսկայական ուռուցքով ձուկ են որսացել, որը գիտնականները չարորակ են ճանաչել: CBS News-ի հաղորդմամբ, ձուկը բռնել են դեռեւս 2014 թվականին եւ այս ամբողջ ընթացքում մանրակրկիտ հետազոտել են:

Բացի այդ, անցյալ տարի ջրամբարում նորագոյացություններով եւս մի քանի երիտասարդ ձուկ են բռնել, որոնց հետագայում սատկել են:

Վերջին 10 տարիներին գիտնականներն այդ գետում բնակվող 22 հազար ձուկ են ուսումնասիրել: Սակայն վերջին որսածը քաղցկեղային բջիջներ պարունակող հսկայական նորագոյացություն է ունեցել:

Գիտնականները նշում են, որ հարկավոր է լրջորեն մտածել նահանգի էկոլոգիական վիճակի մասին, քանի որ հենց դա կարող էր ձկների մոտ ուռուցքի առաջացման պատճառ դառնալ:

Ըստ Informing-ի, չնայած ուղղակի ապացույցներ չկան, որ ձկների մոտ հայտնաբերված քաղցկեղը կարող է վտանգավոր լինել մարդկանց համար, ամեն դեպքում, մասնագետները խորհուրդ չեն տալիս որեւէ վնասվածք կամ խոց ունեցող ձուկ ուտել: