Գիտնականները որոշել են ուսումնասիրել երեխայի հոգեբանության ձեւավորման գործընթացը եւ դրա վրա ծնողներից յուրաքանչյուրի ազդեցությունը: Հետազոտողները հանգել են եզրակացության, որ փոքրիկի վրա մեծ ազդեցություն է ունենում հոր դաստիարակությունը, ընդ որում՝ անկախ երեխայի սեռից:

Ըստ Planet-today-ի, գիտնականների հետազոտությանը 106 ընտանիք է մասնակցել: Նրանց խոսքով, այն ընտանիքներում, որոնցում մինչեւ դպրոցական տարիքը երեխայի հետ շփումը նվազագույն է եղել, հետագայում խնդիրներ են առաջացել ծնողների հետ երեխայի հարաբերություններում:

Հոգեբանները նաեւ նշել են, որ երեխայի հոգեբանության վրա ազդում է նաեւ մոր հետ շփման պակասը կամ բացակայությունը: Իսկ ահա այն ընտանիքներում, որտեղ ծնողների միջեւ փոխհասկացություն է նկատվել, երեխայի վարքը, համապատասխանաբար, դրական է եղել, հոգեկան զարգացումը՝ ճիշտ: