Միչիգանի եւ Քալիֆորնիայի համալսարանների գիտնակնները հրապարակել են իրենց հետազոտության արդյունքները, որի շնորհիվ մարդը կարող է ռացիոնալ պլանավորել իր ժամանակը եւ գործերը վաղվան չթողնել: Նրանց տեսության համաձայն, սուբյեկտիվորեն ապագան պետք է մոտ զգալ եւ դա խթան կարող է դառնալ մտածածը հիմա իրագործելու համար:
Հետազոտողները երկու փուլով փորձարկում են իրականացրել՝ ընտրելով 162 կամավորներ առաջին փուլի համար եւ 1100 կամավորներ երկրորդ փուլի համար: Մասնակիցներին բաժանել են երեք խմբի, որտեղ առաջին խմբի անդամներն իրենց կյանքը հաշվել են օրերով, երկրորդը՝ ամիսներով, երրորդը՝ տարիներով:
Առաջին փուլում նրանք հաշվարկել են, թե որքան ժամանակ է մնացել իրենց կյանքում կարեւոր իրադարձությանը (ասենք հարսանիքին): Հաշվարկն օրերով իրականացնող խմբի անդամներն այդ կարեւոր իրադարձությունը մոտեցրել են 29,6 օրով՝ համեմատած ամիսներով հաշվարկ անողների հետ, հաղորդում է Mignews-ը:





























