Մեծ Բրիտանիայից մասնագետները մի շարք հետազոտություններ են գիտափորձեր են անցկացրել, որոնք ցույց են տվել, որ քնի պակասը կանանց զգայական վիճակի վրա ավելի ուժեղ է ազդում, քան տղամարդկանց:

Գիտափորձին 700 կին եւ 700 տղամարդ է մասնակցել: Կամավորները գլխուղեղի համակարգչային տոմոգրաֆիա են անցել: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ քնի պակասը գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մոտ հոգեբանական խնդիրներ եւ սիրտ-անոթային հիվանդություններ են առաջացնում:

Ըստ Planet-today-ի, գիտնականները կարծում են, որ քրոնիկ անքնության դեպքում կինը կարող է դյուրագրգիռ, նյարդային դառնալ եւ նույնիսկ դեպրեսիայի մեջ ընկնել, ինչը, բնականաբար, վատ է անդրադառնում առողջության վրա:

Հետազոտողների կարծիքով, պատճառն այն է, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն օրվա ընթացքում ավելի շատ խնդիրներ են լուծում, քան տղամարդիկ: Այդ պատճառով էլ նրանց ֆիզիկական եւ հոգեկան վիճակը մեծ սթրեսի են ենթարկվում քնի պակասի հետեւանքով: