Այս օրերին Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնը հյուրախաղերով մեկնել է ԱՄՆ, որտեղ Գլենդելի Ալեքս կինոթատրոնում, հանդիսատեսին ներկայացրել է Պերճ Զեյթունցյանի «100 տարի անց» ներկայացումով։
20-օրյա հյուրախաղերի շրջանակում սունդուկյանիցները նույն ներկայացմամբ հանդես կգան նաեւ Բոստոնում։ Ի դեպ ամերիկյան հյուրախաղերում ներկայացման մեջ հանդես կգա նաեւ ՀՀ վաստակավոր արտիստ Լեւոն Շարաֆյանը։
Նշենք, որ ներկայացման մեջ ներգրավված են վաստակավոր արտիստներ Արմեն Մարությանը, Տիգրան Ներսիսյանը, Նելլի Խերանյանը, Ալբերտ Սաֆարյանը, ՀՀ վաստակավոր գործիչ Տիգրան Գասպարյանը, որը նաեւ ներկայացման բեմադրիչն է։
Ներկայացումներից դուրս թատերախումբը հանդիպումներ կունենա նաեւ հայկական համայնքի հետ, ինչպես նաեւ կայցելի Գլենդելի Եղեռնի 100-ամյակին նվիրված հուշահամալիր։





























