Վաղը Հայաստանում նշում են Երկաթուղայինի օրը։ Այս տոնը հիմնադրվել է Ռուսաստանում՝ դեռեւս 1896 թ. եւ նվիրված էր Նիկոլայ 1-ին ցարի ծննդյան տոնին, որն առաջինը Ռուսաստանում սկսեց երկաթուղային գծերի շինարարությունը։ Մինչ խորհրդային կարգերի հաստատումը տոնը նշվում էր հունիսի 25-ին։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո այն մոռացության մատնվեց, սակայն 1936 թ. որոշվեց սահմանել երկաթուղայինների մասնագիտական օր։ Այն մինչ այսօր նշում են օգոստոսի առաջին կիրակի օրը։ Բացի Ռուսաստանից՝ տոնը նշում են նաեւ Բելառուսում, Ղըրղզստանում եւ Հայաստանում։ Ուկրաինայում տոնը նշվում է նոյեմբերի 4-ին։

Տոնի կապակցությամբ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը վաղը Երեւանի «Մանկական երկաթուղի» զբոսայգում կկազմակերպի համերգ, իսկ այսօր տեղի է ունեցել Արտաշատի վերանորոգված կայարանի բացման արարողությունը։