Աթլետիկայի Եվրոպայի առաջնությունը հայ մարզիկների համար ավարտվեց: Մեր երեք պատվիրակներից վերջինը ասպարեզ դուրս եկավ հեռացատկորդ Արսեն Սարգսյանը: Ի տարբերություն մյուս աթլետիկական մրցաձեւերի, հեռացատկում մենք միշտ ներուժ ենք ունեցել եւ Արսեն Սարգսյանի անձնական ռեկորդն էլ թույլ էր տալիս ավելի հաջող մրցելույթի հույս ունենալ: Արսեն Սարգսյանն այս տարվա լավագույն ցատկը հավասար է 7,96մ-ի, իսկ անձնական ռեկորդը` 8,02-ի, սակայն Բարսելոնում մեր մարզիկը ցույց տվեց 7,60մ արդյունք եւ չկարողացավ հաղթահարել նախնական փուլը: Որակավորումն անցած վերջին մարզիկի արդյունքը Բարսելոնում 7,98 մ էր:
Հասանելի է
русский



























