Ամերիկյան Ֆլինթ քաղաքում (Միջիգանի նահանգ) Գիգլզ մականունով խոզը քաղաքապետի թեկնածու է դարձել: Այս մասին գրում է Detroit Sun Times-ը: Դա տեղի է ունեցել տեղի իրավաբան Մայքլ Յուինգի ջանքերի շնորհիվ:
«Այս ամենն սկսվեց այն բանից հետո, երբ քաղաքային խորհրդի անդամներից մեկը, որը նախկինում դատապարտված է եղել սպանության համար, հայտարարեց քաղաքապետի պաշտոնում առաջադրվելու իր պլանների մասին: Ես բավական հանդուրժող եմ, բայց իսկապես լրջորեն եմ սպանության դեմ»,-ասել է իրավաբանը: Նրա խոսքով, նման հանցագործության համար նախկինում դատապարտված մարդու քաղաքապետ դառնալը «վատ ուղերձ» է Ֆլինթի մասին: Յուինգը քննադատել է նաեւ քաղաքապետի մեկ այլ թեկնածուի, որը պատժվել է հարված մեքենայի ղեկին նստելու համար:
«Երբ ես կարդացի այդ մարդկանց մասին, մտածեցի, որ Գիգլզն ավելի արժանի թեկնածու կարող է լինել եւ ես ճիշտ էի»,-ասել է իրավաբանը, հաղորդում է Gazeta-ն:
Նա Facebook-ի իր էջում գրել է, որ Գիգլզը երբեք մարդ չի սպանել եւ քաղաքացիներին վտանգի չի ենթարկել հարբած ղեկին նստելով:





























