Մեծ Բրիտանիայից թոշակառու Ռեյ Ռեդդիկն ընդունվելուց 35 տարի անց վերջապես ավարտել է համալսարանը: Արեւմտյան Սուսեքս կոմսության 67-ամյա բնակիչը Բրայթոնում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ բակալավրի աստիճան է ստացել:

1963 թվականին՝ 15 տարեկանում, Ռեդդիկը թողել է դպրոցն ու աշխատանքի անցել: 1980-ին սկսել է Տնտեսագիտություն ուսումնասիրել Բաց համալսարանում: 6 տարի անց որոշել է տարկետում վերցնել, որը 23 տարի է ձգվել:

Ըստ Lenta-ի, 2009 թվականին վերադառնալով համալսարան, նա որոշել է տնտեսագիտությունից բացի, նաեւ իսպաներեն սովորել:

Ռեդդիկը պատմել է, որ աշխատանքային գործունեության ընթացքում հասցրել է աշխատել որպես հացթուխ եւ Թագավորական հրետանու հրաձիգ: «Իսկ դպրոցը թողնելուց հետո սկսեցի առեւտուր անել, ինչպես բանվոր դասակարգի ընտանիքների մեծ մասի երեխաները»,- նշել է տղամարդը: