Ամերիկյան Նեբրասկա նահանգի բնակչուհի Սիլվիա Դրիսկելը Օմահայի շրջանային դատարան հայց է ներկայացրել բոլոր նույնասեռականների դեմ: Ըստ JournalStar-ի, յոթ էջանոց հայտարարությունում կինը հատվածներ է ներկայացնում Ավետարանից եւ նշում, որ նույնասեռական կապերն անբնական են ու զզվելի:

66-ամյա Դրիսկելը, ով իրեն Աստծո եւ նրա որսի Հիսուսի սուրհանդակ է կոչում, դատարանին խնդրել է որոշել, արդյո՞ք ոչ ավանդական սեռական կողմնորոշումը մեղք է: Ամերիկուհու խոսքով, ինքը չէր կարծում, որ չտեսնի այն օրը, երբ «մեր մեծ ժողովուրդը» եւ, մասնավորապես, Նեբրասկայի բնակիչներն այդքան հանդուրժող կգտնվեն որոշ մարդկանց անպարկեշտ վարքագծի հանդեպ:

«Նույնասեռականությունը մեղք է, եւ գեյերը գիտեն, որ մեղք են գործում: Հակառակ դեպքում, ինչո՞ւ պետք է թաքցնեին իրենց սեռական կողմնորոշումը»,- գրել է Դրիսկելը:

Ըստ Lenta-ի, ապրիլի վերջին հայտնի դարձավ, որ Օրեգոն նահանգի Sweet Cakes by Melissa հացաբուլկեղենի արտադրամասը 135 հազար դոլարի չափով տուգանվել էր՝ նույնասեռականների հարսանիքի համար տորթ պատրաստելուց հրաժարվելու համար: Հաստատության տերերն իրենց որոշումը բացատրել էին կրոնական համոզմունքներով: