Ֆլորիդայի Ատլանտյան համալսարանի Հարբորի մասնաճյուղի մասնագետներն ուսումնասիրել են դելֆինների սոցիալական վարքը:

Հայտնի է, որ այս ծովային գեղեցկուհիների պահվածքը շատ բանով նման է մեզ: Պարզվում է՝ զուգընկեր ընտրելիս դելֆիններն ամենեւին էլ հապճեպ որոշում չեն կայացնում:

Ըստ Informing-ի, Հնդկաստանում անցկացված հետազոտության ընթացքում շուրջ 200 դելֆինի են հետեւել: Հատկանշական է, որ դրանց մեծ մասը խմբերով է բնակվել: Այդպիսով, այդ կաթնասունները փոքրիկ քաղաքներ են կազմել, որտեղ բոլորը ճանաչում են միմյանց:

Սակայն, ինչպես մարդկանց պարագայում, դելֆինները նույնպես շփման «սեփական» շրջանակն ունեն: Մի խոսքով, հետազոտությանը մասնակցած դելֆինները, ինչպես եւ մենք, անհատականություն են, եւ իրենք են ընտրում՝ ում հետ հաղորդակցվել: