Բրազիլական WmcCann գովազդային գործակալությունը Conti Bier ընկերության համար ստեղծագործական մոտեցմամբ գարեջրի փաթեթավորում է ստեղծել:

Ըստ Kedem-ի, տուփերը ջերմաստիճանի ցուցիչ ունեն, որը սպառողին թույլ է տալիս հասկանալ, թե իրենց գարեջուրը երբ է բավականաչափ սառել:

Դա տեղի է ունենում փաթեթավորման վրա ճերմակ զգեստով հմայիչ ու սեքսուալ աղջկա շնորհիվ: Երբ գարեջուրն անհրաժեշտ ջերմաստիճանի է հասնում, զգեստն աստիճաբար անհետանում է, եւ աղջիկը մնում է միայն ներքնազգեստով: