Ուրբաթ Նիգերիայի հյուսիս-արեւելքում գտնվող քոլեջի տարածքում հնչած երկու պայթյունի եւ հրաձգության արդյունքում առնվազն 50 մարդ է վիրավորվել, հիմնականում՝ ուսանողներ: Այս մասին գրում է Սինխուա գործակալությունը՝ վկայակոչելով տեղի բժիշկներին: Ավելի վաղ հաղորդվում էր վեց տուժածի մասին:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, զինյալները, ենթադրաբար՝ «Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորման անդամներ, ուրբաթ առավոտյան հարձակվել են խոշոր Պոտիսկում քաղաքի College оf Administrative and Business Studies քոլեջի վրա:
Ականատեսներից մեկի վկայությամբ, մահապարտ-ահաբեկիչը նախ գործի է դրել ուսումնական հաստատության կայանատեղիում տեղադրված պայթուցիկ սարքը: Երկրորդ պայթյունը որոտացել է քոլեջի հանրակացարանում: Ոչ ոք չի տուժել, քանի որ այդ ժամին ուսանողները լսարաններում են եղել: Ավելի ուշ հարձակվողներն ուսանողների ուղղությամբ կրակ են բացել ուսանողական ավանի տարածքում:





























