Եվրասիական տնտեսական միությունը մայիսի 29-ին իր առաջին ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրը կստորագրի Վիետնամի հետ: Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, Մոսկվայում անցկացվում է Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի եւ Ղրղըզստանի միավորման առաջին գագաթաժողովը:

«Մայիսի 29-ին միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում ծրագրվում է Վիետնամի հետ ԵՏՄ ազատ առեւտրի գոտու առաջին համաձայնագրի ստորագրումը: Ցանկանում եմ նշել, որ բազմակողմ բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել ապրանքների շուկայի հասանելիության փոխշահավետ պայմանների մասին, հստակեցվել են առեւտրային ծառայությունների մասով փոխգործակցության չափանիշները»,- հայտարարել է Նազարբաեւը: