Աֆրիկայի հյուսիսում գտնվող իսպանական Սեուտա ինքնավարությունում ստիկանությունը 8-ամյա տղա է հայտնաբերել, որին փորձել են անօրինական ճանապարհով երկիր մտցնել:
BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, ճամպրուկում երեխայի ուրվագիծը նկատել են ռենտգեն սարքի օգնությամբ ուղեբեռը ստուգողները:
Երեխային անօրինական ճանապարհով երկիր մտցնելու փորձի համար ձերբակալվել է Մարոկկոյի քաղաքացի մի կին:
Հավելենք, որ վերջին շրջանում Աֆրիկայից միգրանտները հաճախ են փորձում ներթափանցել իսպանական անկլավի տարածք:





























