Ճամփորդողների համար հյուրանոցի ընտրության ժամանակ ամենակարեւոր ծառայությունն անվճար Wi-Fi-ի առկայությունն է: Այս մասին նշել է հյուրանոցների ամրագրման Hotels.com կայքը:

Նշանակությամբ երկրորդ կարեւոր ծառայությունը զբոսաշրջիկների համար անվճար նախաճաշն է: Ճաշացանկի ամենից ցանկալի կետերն են սուրճը կա թեյը, թարմ մրգերը, միսը եւ ձուն, ինչպես նաեւ հյութերը: Ցուցակի երրորդ տեղում անվճար ավտոկայանատեղիի առկայությունն է:

Ըստ Lenta-ի, հյուրանոցի ընտրության հարցում հարմարավետության մյուս կետերից են հասարակական տրանսպորտի, ռեստորաների, խանութների հասանելիությունը, հյուրանոցային համարներում սրճեփ մեքենայի եւ անվճար խմելու ջրով շշի առկայությունը: Զբոսաշրջիկները կարեւորում են նաեւ սենյակների ձայնամեկուսացումն ու չհրկիզվող պահարանների առկայությունը:

Հետազոտության հեղինակները նաեւ կազմել են այն իրերի վարկանիշը, որոնք ամենից հաճախ այցելուները գողանում են հյուրանոցից: Առաջին տեղում գրենական պիտույքներն են, երկրորդում՝ հողաթափերը, երրորդում՝ քարտի տեսքով բանալիները:

Հարցմանը մասնակցել են զբոսաշրջիկներ 28 երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից: