Slater and Gordon Lawyers իրավաբանական ընկերության մասնագետները հավաստում են. ընդամենը հինգ տարի առաջ Facebook-ը հազվադեպ էր ամուսնալուծության պատճառ դառնում: Իսկ հիմա ամեն ինչ փոխվել է, եւ բազմաթիվ հաճախորդներ որոշում են բաժանվել հենց սոցիալական ցանցերի պատճառով:

Հարցումների համաձայն, յուրաքանչյուր 7-րդ բրիտանացին մտածել է ամուսնալուծության մասին, քանի որ նրա զուգընկերը չափազանց շատ ժամանակ է անցկացրել սոցիալական ցանցերում:

Ըստ The Hindustan Times-ի, հարցվածների գրեթե կեսը գաղտնի հետեւել է զուգընկերոջ Facebook-ի էջին: Յուրաքանչյուր 5-րդն էլ վիճել է սոցցանցերի պատճառով:

MedDaily-ի փոխանցմամբ, հարցվածների շուրջ 17%-ը համացանցում որեւէ տեղեկություն է գտել զուգընկերոջ մասին, ինչը վեճի առիթ է դարձել: Մարդկանց ավելի քան 58%-ն էլ իմացել է իր զուգընկերոջ ծածկանունն ու գաղտնաբառը: Նրանք մտել են սիրելիի էջ՝ պարզելու համար, թե ում հետ է նա շփվում: