Al-Etihad ավիաընկերության A321 օդանավը պայթյունի սպառնալիքի պատճառով վայրէջք է կատարել դուբայի Էլ Մինհադ ավիաբազայում:
Ինչպես տեղեկացրել են ընկերությունից, EY650 չվերթն իրականացնող ինքնաթիռը ԱՄԷ-ից մեկնում էր Եգիպտոս, գրում է ՏԱՍՍ-ը:
Ստուգումից հետո ուղեւորներին ուղարկել են Աբու Դաբիի միջազգային օդանավակայան: Օդանավում եղել է 128 ուղեւոր եւ անձնակազմի 7 անդամ:





























