Հայտնի են դարձել Շվեյցարիայի Վյուրենլինգեն քաղաքում տեղի ունեցած հրաձգության մանրամասները: Արգաու շրջանի ոստիկանությունը հանցագործի ինքնության մասին ոչինչ չի հայտնում:
Սակայն իրավապահները տեղեկացրել են, որ նա բնակվելիս է եղել Շվից շրջանում, ամուսանցած է եղել, ունեցել է 3 երեխա, սակայն վերջին ժամանակներս ընտանիքից առանձին է ապրել: Մարդասպանը սկզբում սպանել է իր 58-ամյա աներոջը, այնուհետեւ 57-ամյա զոքանչին եւ 32-ամյա աներձագին: Հետո մտել է 46-ամյա հարեւանի տուն եւ սպանել նրան, որից հետո ինքնասպան է եղել, գրում է NTV-ն:
Հիշեցնենք, որ 5 մարդու կյանք խլած միջադեպը տեղի էր ունեցել մայիսի 10-ին Շվեյցարիայի Արգաու շրջանում:





























