Թեքսասի հյուսիս-արեւելքում մոլեգնած փոթորկից ավելի քան 25 մարդ է տուժել։ Մի քանի տուն ամբողջովին ավերվել է։
Փոթորիկը մոլեգնել էր մայիսի 10-ին՝ տեղական ժամանակով ժամը 8։45-ին։ ԱՄՆ օդերեւութաբանական ծառայությունը հայտնում է, որ փոթորկի արդյունքում հնարավոր է տորնադո առաջանա։
Առնվազն 26 մարդ հոսպիտալացվել է։ Նրանց վիճակի մասին ոչինչ չի հաղորդվում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Մայիսի 10-ին տորնադոն վրա էր հասել Թեքսասի Սիսկո քաղաքի վրա, որտեղ մեկ մարդ զոհվել էր։





























