ՌԴ Բաշկիրիայի հանրապետության Սալավաթ քաղաքի ուղղիչ գաղութում անկարգությունների հետեւանքով տուժել է 23 մարդ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ Քննչական կոմիտեի իր աղբյուրները։

Ավելի վաղ հայտնի էր դարձել 22 վիրավորի մասին։

«Տուժածները տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել՝ սկսած կապտուկներից մինչեւ գանգուղեղի ցնցում ու ոսկորների կոտրվածքներ։ Մի քանի մարդ դեռ ստացիոնար բուժում է ստանում»,- ասել է գործակալության զրուցակիցը։