Հարավկորեական Hyundai ավտոկոնցեռնը ծրագրում է այս տարի նոր Elantra-ի մի քանի շնորհանդես կազմակերպել: Ամենայն հավանականությամբ, առաջին ցուցադրությունը կկայանա հայրենիքում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ դեբյուտը կայանալու է ապրիլին: Սակայն հաշվի առնելով, որ սեդանը շուկայում հայտնվելու է արդեն այս ամառ, ապա, կարծես, երկար սպասելու կարիք չի լինի:

Ըստ Informing-ի, հայտնի է նաեւ, որ նոր Hyundai Elantra-ն կներկայացվի նաեւ 2015 թվականի սեպտեմբերին նախանշված Ֆրանկֆուրտի ավտոշոուի ընթացքում: Գերմանիայում կներկայացվի հենց եվրոպական շուկայի համար նախատեսված տարբերակը:

Տեղեկություններ կան, որ Hyundai Elantra-ն կներկայացվի նաեւ Լաս Վեգասում, ուր կուղարկվի մեքենայի ամերիկյան տարբերակը: