ԱՄՆ Դիսնեյլենդում 8-ամյա տղան Պլուտո մուլտֆիլմի հերոսին գրկելուց հետո վնասվածք է ստացել։ Այս մասին տեղեկացնում է The Daily Mail-ը։

Հաղորդում է, որ տղան մեջքի շրջանում ցավեր է զգացել այն բանից հետո, երբ Պլուտոյի զգեստով աշխատակիցը իր գիրկն է վերցրել տղային, փոխանցում է Gazeta-ն։

Դրանից հետո կինը անձնակազմից անվասայլակ է խնդրել, որպեսզի երեխային հասցնի մինչեւ մեքենա, սակայն նրան մերժել են։ Հիվանդանոց տեղափոխելուց հետո երեխայի մոտ մկանների ձգում են ախտորոշել։