Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում երկուշաբթի գիշերը տեղի ունեցած ջրհեղեղի հետեւանքով առնվազն 10 մարդ է զոհվել, եւս 7 հոգի վնասվածքներ է ստացել:
Մզկիթներից մեկի պատն ընկել է հարեւանությամբ գտնվող կրպակներից մեկի վրա, որի փլատակների տակ մնացած 8 մարդ զոհվել է, 7 հոգի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Այս մասին Սինխուա գործակալությանը հաղորդել է տեղի ոստիկանության ներկայացուցիչ Բենսոն Քիբուին: Նա նաեւ նշել է, որ երկու մարդ էլ խորտակվել է քաղաքի ծայրամասում:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, Նայրոբիում փրկարարական գործողությունը դժվարանում է ջրի տակ անցած ճանապարհների եւ տեղի բնակիչների խմբման պատճառով, որոնք ինքնուրույն են փորձում պայքարել տարերքի դեմ:




























