Եվրամիության առաքելության EULEX ուղղաթիռը կործանվել է Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայի օդանավակայանում: Այս մասին նշված է երեքշաբթի օդանավակայանի ղեկավարության տարածած հաղորդագրությունում:

«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, ուղղաթիռը կործանվել է ուսումնավարժական թռիչքի ժամանակ:

«Անձնակազմի անդամներից մեկը վիրավորվել է եւ անմիջապես տեղափոխվել հիվանդանոց: Այլ տուժածներ չկան»,- ասված է հաղորդագրությունում:

Ուղղաթիռի կործանման պատճառները դեռեւս հայտնի չեն: