Մերլին անունով բրիտանացի կատուն հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենաբարձր ձայնով մլրտացող կատու, գրում է The Daily Mail-ը։ Մերլինի մռմռմոցի ձայնի բարձրությունը գնահատվում է 67.8 դեցիբել։ Սովորաբար տնային կատուների մռմռոցը չի գերազանցում 25 դեցիբելը։
Կատվին տիրուհին հայտարարել է, որ իր հետ հեռախոսով խոսելիս զրուցակիցները միշտ հետաքրքրվում էին, թե ինչ աղմուկ է գալիս իր մոտից։ «Ես ասում եմ, որ դա իմ կատուն է։ Չգիտեմ, հավատում են ինձ, թե ոչ»,- պատմել է նա։
Կատուն այդ ընտանիքում է ապրում արդեն 13 տարի։ Հաղորդվում է, որ փոքր ժամանակ Մերլինը մեծ կատուներից բարձր էր մլրտում, փոխանցում է Gazeta-ն։





























