Իսպանացին միջազգային EuroMillones վիճակախաղով 47.8 մլն եվրո է շահել: Այս մասին հաղորդում է La Vanguardia-ն:
Հաջողակ տոմսի տիրոջ անունը չի հրապարակվում: Վիճակախաղի կազմակերպիչներն ընդգծում են, որ նույնիսկ հաղթողն ինքը կարող է «քնել եւ չիմանալ իր հաջողության մասին»:
Ըստ Gazeta-ի, տղամարդը 10-ական եվրոյի խաղադրույք է կատարել 5 պարզ համադրությունների համար, եւ դրանցից մեկը շահել է:





























