ԱՄՆ-ում ավելի քան 75 տարի սովորած տղամարդը վերջապես ստացել է երկար սպասված դիպլոմը:

1939 թվականին տղամարդը համալսարան է ընդունվել՝ արվեստաբանություն ուսումնասիրելու համար: Սակայն 1942 թվականին Էնթոնի Բրուտտոն բանակ է զորակոչվել՝ մինչեւ Երկրորդ աշխարհամարտի ավարտը ծառայելով ավիացիոն կորպուսում:

1946 թվականին ամերիկացին վերադարձել է համալսարան, սակայն նորից չի կարողացել ավարտել այն, քանի որ այս անգամ էլ ստիպված է եղել խնամել հիվանդ կնոջը: Եվ ահա, այսքան տարի անց, 94-ամյա թոշակառուն ստացել է իր դիպլոմը՝ Արեւմտյան Վիրջինիայի համալսարանի պատմության մեջ ամենատարեց շրջանավարտը:

Ըստ Informing-ի, Բրուտտոն ասել է, որ իր համար միշտ կարեւոր է եղել համալսարանն ավարտելը: Նա նաեւ կատակել է. մագիստրոսական աստիճանը ստանալուց առաջ փոքր-ինչ դադար է վերցնելու: