Բրիտանացի մասնագետների խումբը հետազոտություն է անցկացրել՝ պարզելով, որ խիստ մայրերի կողմից դաստիարակված երիտասարդ աղջիկներն ավելի հաջողակ են:

Մասնագետները 6 տարվա ընթացքում մի քանի փորձ են անցկացրել՝ հետեւելով 15.500 աղջիկների կյանքին եւ առողջական վիճակին: Պատանի կամավորները 13-14 տարեկան են եղել:

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ մայրերի կողմից խիստ դաստիարակություն ստացած աղջիկներն ավելի հաջողակ են, ավելի լավ են պատրաստված դժվարություններին եւ հետագա կյանքին, նրանց հոգեկան վիճակն ու նյարդային համակարգն ավելի կայուն է:

Գիտնականները բոլոր մայրերին կոչ են անում իրենց երեխաներին ավելի շատ ժամանակ հատկացնել՝ զբաղվելով նրանց հետ եւ նախապատրաստելով կյանքի իրականություններին: