ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը չի բացում փակագծերը՝ Ռիգայում մայիսի 21-ից 22-ը անցկացվելիք Եվրամիության «Արեւելեան գործընկերության» գագաթնաժողովին Հայաստանի եւ Եվրամիության միջեւ որեւէ փաստաթուղթ կստորագրվի, թե ոչ:

« Ես չեմ այն պաշտոնան, որ պետք է հայտարարի դա: Հայաստանը շատ է կարեւորում քաղաքական երկխոսության շարունակումը եվրոպական միության հետ: Մենք շահագրգռված են դրանում եվրոպացի գործընկերները եւս շահագրգռված են: Մենք էլ, եվրոպացիներն էլ գտնում ենք, որ պետք է շարունակենք զարգացնել մեր հարաբերությունները»,- ՀՀԿ ԳՄ նիստից հետո այսօր՝ մայիսի 14-ին լրագրողների հետ զրույցում ասաց Էդուարդ Շարմազանովը:

Էդուարդ Շարմազանովը չնշեց նաեւ՝ գագաթնաժողովին Հայաստանի նախագահը կմասնակցի, թե ոչ: