Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, մայիսի 14-ին, ժամը 23.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 37 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակում հայտնաբերել 79-ամյա Կ. Թ.-ի դին:





























