Աբովյանում բողոքի ակցիայի ժամանակ բռնություն են գործադրել լրագրողների նկատմամբ: NEWS.am-ը ոստիկանությունից տեղեկացավ, որ «Աբովյան» հեռուսաընկերության տնօրենը դիմել է ոստիկանություն եւ հայտնել, որ իրենց հեռուստաընկերության լրագրողների նկատմամբ բռնություն է գործադրվել՝ խոչընդոտել նրանց մասնագիտական գործունեությունը: Հանգամանքները պարզվում են:
Նշենք, որ Աբովյանի շուկայի մի շարք առևտրականներ այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել՝ ընդդեմ Գագիկ Ծառուկյանին պատկանող նորակառույց «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի: Ակցիայի ժամանակ Ծառուկյանի թիկնազորը բռնություն է կիրառել առեւտրականների եւ ակցիան լուսաբանող լրագրողների նկատմամբ:




























