Ճապոնացի ֆերմեր Կոձի Նակաոն աշխարհի ամենածանր մորին է աճեցրել: Ըստ The Economic Times-ի, Ֆուկուոկիի բնակչի ձեռքբերումն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում: Հատապտուղը 250 գրամ է կշռում, շուրջ 8 սմ բարձրություն եւ 12 սմ լայնություն ունի:
Պարբերականի փոխանցմամբ, այդպիսի մուտացիան հնարավոր է մի քանի պատճառներով, օրինակ, երբ ցրտահարությունն ազդում է մորու ծաղիկների վրա, եւ հատապտուղները միասին են սկսում աճել:
Ըստ Gazeta-ի, նախորդ ռեկորդը սահմանվել է 1983 թվականին, Մեծ Բրիտանիայում: Այն ժամանակ հաջողվել էր 231 գրամ կշռող մորի աճեցնել:





























