Քաջարանի բժշկական կենտրոնն արդեն նոր տնօրեն ունի:

NEWS.am-ը Սյունիքի մարզպետարանի կայքից տեղեկացավ, որ մայիսի 5-ին տեղի է ունեցել տնօրենի թափուր տեղի համար մրցույթ, որը հաղթել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հովիկ Դավթյանը:

Հետաքրքիր է, որ մրցույթի անցկացման մասին մինչեւ այդ տեղեկատվություն չկար մարզպետարանի կայքում:

Նշենք, որ Հովիկ Դավթյանը Հայաստանի գերագույն խորհրդի պատգամավոր Շչորս Դավթյանի որդին է:

Հիշեցնենք, որ 2014 թվականի ընթացքում հեպատիտ C-ի վարակի հավանական աղբյուր հանդիսացող Քաջարանի բժշկական կենտրոնում 191 քաղաքացի է վիրահատվել: Վիրահատվածներից 15-ի մոտ հայտնաբերվել է հեպատիտ C: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը շարունակվում է: Դեպքից անմիջապես հետո տնօրեն Վարդան Ավագյանը հեռացել էր աշխատանքից: