Լյուքսեմբուրգի «Դյուդելանժի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում պատմեց, որ պատրաստվում է հեռանալ թիմից:

«Դյուդելանժի» հետ պայմանագրիս ժամկետը լրանում է այս ամռանը: Թիմն ինձ առաջարկեց երկրաձգել պայմանագիրը, բայց ես ցանկանում եմ նոր բան փորձել: Այս պահին մի քանի առաջարկ ունեմ և ոչ միայն Եվրոպայից: Առաջիկա շաբաթներին պարզ կդառնա, թե ուր կտեղափոխվեմ»,- ասաց ֆուտբոլիստը:

Լյուքսեմբուրգի ընթացիկ առաջնությունում Հայաստանի հավաքականի թեկնածուն դարձել է 15 գոլի հեղինակ:

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Կարապետյանը Հայաստանի հավաքականում նորամուտը նշել էր 2014-ի հոկտեմբերի 11-ին կայացած սերբերի դեմ Եվրո-2016-ի ընտրական խաղում: