Աբովյանի ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը եւս կսատարի որպես Ծառուկյանի օգնական եւ հովանավորյալ հայտնի Վահագն Գեւորգյանին: NEWS.am-ը ԲՀԿ-ից տեղեկացավ, որ երեկ տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի նիստը։ Նիստի օրակարգում քննարկվել է մեկ հարց՝ հունիսի 7-ին Աբովյան քաղաքում կայանալիք քաղաքապետի ընտրությունների հարցը։ ԲՀԿ քաղաքական խորհուրդը որոշեց Աբովյանի քաղաքապետի ընտրություններում պաշտպանել անկուսակցական Վահագն Գեւորգյանի թեկածությունը։
Նշենք. որ Աբովյանի քաղաքապետի առաջադրվել է որպես Ծառուկյանի օգնական եւ նրա հովանավորյալ հայտնի Վահագն Գեւորգյանը, ում սատարում է նաեւ ՀՀԿ-ն: Ինքնառաջադրված Էդվին Թադեւոսյանը Ծառուկյանի մորաքրոջ որդին է, Սամվել Հակոբյանը՝ Ծառուկյանի ազգականը վերջինիս կնոջ կողմից: Ըստ շրջանառվող ռեղեկությունների՝ Արթուր Գեղամի Հարությունյանին Ծառուկյանը առաջադրել է,որպեսզի մարդիկ շփոթության մեջ ընկնեն եւ Պալաչին՝ նորից Արթուր Գեղամի Հարությունյանի փոխարեն նրա օգտին քվեարկեն: Ծառուկյանի հիմնական հակաակորդը նույն Պալաչն է՝ «Քինգ դելյուքսի» սեփականատերը: Ընտրություններին մասնակցելու համար ինքնառաջադրվել է նաեւ անկուսակցական, Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Իսրայելյանը: Այսպիսով, առայժմ թեկբածուների թիվը 6-ն է, ընտրությունները կկայանան հունիսի 7-ին:





























