Առանց ծնողների օգնության՝ հնարավոր չէ դպրոցում ապահովել նվազագույն սանիտարական պայմանները: Այս մասին այսօր՝ մայիսի 19-ին, լրագրողներին ասաց Երեւանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:

Նրա խոսքով՝ օրենքով են սահմանված ծնողի պարտավորություններ:

«Ծնողների մեծամասնությունը կամավոր օգնում է դպրոցին, ֆինանսական աջակցություն ցույց տալիս: Օրինակ, այն դպրոցում, որտեղ ես տնօրեն եմ եղել, ծնողական հիմնադրամ է գործել, բաց հաշվետվություններ եմ ներկայացրել ամեն ամիս, ծնողները տեսել են, թե այդ գումարը որտեղ է ծախսվում: Այնպես որ, դիմում եմ տնօրեններին՝ ունեցեք պատվաբեր ներդրում, քան անպատվաբեր դրամահավաք»,- ասաց Բախշյանը:

«Բարեւ Երեւան» խմբակցության անդամը նաեւ դպրոցների տնօրեններին անհարկի դրամահավաքներ չկազմակերպել գրիչների, ատեստատների եւ այլ դեպքերի համար: