Վայոց ձորի մարզում մայիսի 19-ին արջի հարձակումից վիրավորված 66-ամյա Էդիկ Սաֆարյանը վիրահատվել է: Այս մասին NEWS.am-ին ասաց Երեւանի թիվ 1 համալսարանական կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը:

Նա հայտնեց, որ վնասվել էր աջ նախաբազուկի նյարդն ու մկանները, որը վիրահատական միջամտությամբ վերականգնվել է:

«Այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, օրվա ընթացքում կտեղափոխվի հիվանդասենյակ»,- ասաց բժիշկը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2015թ. մայիսի 19-ին արջը հարձակվել էր Վայոց ձորի Քարագլուխ համայնքի բնակիչ, հաշմանդամություն ունեցող 66-ամյա Էդիկ Սաֆարյանի վրա եւ մարմնական վնասվածքներ հասցրել: Տղամարդը տեղափոխվել էր «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն, ապա Երեւան: